Jump to content

Շահ Աբբաս և Խուրշիդ բանու (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահ Աբբաս և Խուրշիդ բանու
ադրբ.՝ Şah Abbas və Xurşud Banu
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրմուղամ
ԿոմպոզիտորՈւզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Լիբրետտոյի
հեղինակ
Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Լիբրետտոյի
լեզու
ադրբեջաներեն
Գործողությունների քանակ4
Ստեղծման տարեթիվ1911
Առաջնախաղի տարեթիվմարտի 23, 1912
 Shah Abbas and Khurshid Banu Վիքիպահեստում

Շահ Աբբաս և Խուրշիդ բանու (ադրբ.՝ Şah Abbas və Xurşid Banu), Ուզեիր Հաջիբեկովի չորրորդ մուղամային օպերան; Լիբրետոյի հեղինակը Ուզեյիր Հաջիբեկովն է։ Չորս գործողությունից բաղկացած օպերան գրվել է ադրբեջանական ժողովրդական հեքիաթների հիման վրա[1]։

Ուզեյիր Հաջիբեկովը գրել է «Շահ Աբբաս և Խուրշիդ Բանու» օպերան 1911 թվականին։ Առաջին անգամ ներկայացվել է 1912 թվականի մարտի 10-ին «Նիկիտին եղբայրներ» կրկեսում Բաքվում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հուսեյն Արաբլինսկի։ Դիրիժորը Մ. Մագոմաևն էր։ Հիմնական դերերը խաղացել են Հուսեյնկուլու Սարաբսկին (Շահ Աբբաս), Ախմեդ Աղդամսկին (Խուրշիդ Բանու), Հ. Թերեկուլովը (Մեստավեր) և այլ դերեսանները։

Օպերան բեմադրվել է Ադրբեջանի բեմերում մինչև 1930-ական թվականները[2]։

Օպերայի տեքստը հարուստ է մուղամական կտորներով։ «Շահ Աբբաս և Խուրշիդ Բանու» օպերան ավարտվում է երջանիկ ավարտով ՝ի տարբերություն նրանց նախորդ օպերաների[3]։

  • А. Г. Сарабский. / Возникновение и развитие азербайджанского музыкального театра (до 1917 г.). — Баку: Издательство АН Азербайджанской ССР, 1968. — Т. 2. — С. 77. — 273 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шах Аббас и Хуршид Бану Электронная энциклопедия Узеира Гаджибекова.
  2. Շահ Աբբաս և Խուրշիդ բանու
  3. «Մշակույթ» թերթ